Սերխիո Ռիկոն լքել է վերակենդանացման բաժանմունքը

«Պարի Սեն Ժերմենի» դարպասապահ Սերխիո Ռիկոն լքել է վերակենդանացման բաժանմունքը և կշարունակի վերականգնումը Սևիլիայի «Վիրգեն դել Ռոսիո» հիվանդանոցում, որտեղ նա ընդունվել էր դժբախտ պատահարից հետո, հայտնում է Diario AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի կինը՝ Ալբա Սիլվան, լրագրողներին հայտնել է, որ Ռիկոն երեքշաբթի լքել է վերակենդանացման բաժանմունքը, և որ ընտանիքի անդամներն այժմ կարող են նրա հետ լինել ցանկացած պահի։

Կանխատեսումներ այն մասին, թե երբ դարպասապահը դուրս կգրվի հիվանդանոցից, այս պահին ոչինչ չի նշվում։

Հիշեցնենք, որ Ռիկոն ուղղաթիռով հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 28-ին ձիու հարվածից գլխին։ Նշվում էր, որ դարպասապահի մոտ ուղեղի արյունազեղում է ախտորոշվել։