Հայտնի է, թե որքան է ցանկանում վաստակել «Մանչեսթեր Սիթին» Բերնարդու Սիլվայի վաճառքից

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է այս ամառ վաճառել թիմի կիսապաշտպան Բերնարդու Սիլվային, հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբի ղեկավարությունը պատրաստ են ընդունել 28-ամյա ֆուտբոլիստի համար 85 միլիոն ֆունտ ստերլինգ (99 միլիոն եվրո) առաջարկը։ ՊՍԺ-ն և «Ալ-Ահլին» հետաքրքրված են պորտուգալացի ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիլվան ցանկանում է տեղափոխվել փարիզյան ակումբ։

2022/23 մրցաշրջանում նա անցկացրել է 54 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 80 միլիոն եվրո։