Օրելիեն Չուամենին որոշում է կայացրել իր ապագայի հետ կապված

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին չի հեռանա մադրիդյան ակումբից, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլ» կամ «Արսենալ» տեղափոխվելու մասին խոսակցությունները ֆուտբոլիստին չեն անհանգստացնում, քանի որ նա չի ցանկանում հեռանալ թիմից:

Նախորդ տարի 23-ամյա ֆուտբոլիստը «Ռեալ» է տեղափոխվել «Մոնակոյից» 80 միլիոն եվրոյի դիմաց:

2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 50 հանդիպում և կատարել 4 գոլային փոխանցում։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստինգնահատում է 85 միլիոն եվրո։