«Այաքսի» պաշտպան Յուրիեն Թիմբերը կտեղափոխվի լոնդոնյան գրանդ

«Այաքսի» պաշտպան Յուրիեն Թիմբերը կարիերան կշարունակի «Արսենալում», հայտնում է The Athletic-ը:

Աղբյուրի համաձայն՝ տրանսֆերի գումարը կազմում է 45 մլն եվրո։ Հաղորդվում է, որ գործարքը լիովին համաձայնեցված է, պաշտպանը պետք է բուժզննում անցնի լոնդոնյան ակումբի համար։

22-ամյա հոլանդացի Թիմբերը «Այաքսի» սան է։

2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 47 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։