Ինիգո Մարտինեսը անդրադարձել է իր տեղափոխությանը «Բարսելոնա»

Իսպանիայի հավաքականի պաշտպան Ինիգո Մարտինեսը մեկնաբանել է իր տեղափոխությունը «Բարսելոնա»:

«Այսպիսի հրաշալի ակումբ տեղափոխվելն ինձ համար շատ բան է նշանակում, ես այստեղ եմ տեղափոխվում մեծ ոգևորությամբ և ուրախությամբ։ Ես ցանկանում եմ այս ակումբին տալ ամեն ինչ։ Ես շատ ուրախ եմ «Բարսելոնա» տեղափոխվելու համար, վերջապես կատարեցի այն թռիչքը, որը կցանկանար ցանկացած ֆուտբոլիստ։

Ցանկանում եմ նվաճել բոլոր տիտղոսները, բայց մենք գիտենք, որ դժվար է լինելու, լրացուցիչ ջանքեր կպահանջվեն։ Եթե ​​մենք լավ տեսք ունենանք, և թիմը լավ աշխատի, ինչպես դա արեց նախորդ մրցաշրջանում, արդյունքը կլինի»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

32-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։ Նրա վերջին ակումբը եղել է «Ատլետիկը», որի կազմում նա հանդես էր գալիս 2018 թվականի հունվարից։

2022/23 մրցաշրջանում նա Իսպանիայի հավաքականի կազմում 18 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և դարձել 1 գոլի հեղինակ։