Արթուր Մելո. «Նա պատմության լավագույն խաղացողն է»

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Արթուրը խոսել է «Բարսելոնայի» նախկին թիմակից Լիոնել Մեսսիի մասին։

«Լեոն բացառիկ խաղացող է։ Նա, հավանաբար, պատմության լավագույն խաղացողն է կամ գոնե լավագույն երեքից մեկը: Ես հիանալի հնարավորություն ունեցա խաղալ նրա հետ, հաճելի պահեր կիսել հանդերձարանում։ Մեսսին շատ զուսպ է, նա շատ բարի սիրտ ունի։ Անհավանական է, թե ինչպես է նա տեսնում ֆուտբոլը և խաղում այն ​​ամենաբարձր մակարդակով»,- Արթուրի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

26-ամյա Արթուրը «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է եղել 2018-ից 2020 թվականներին։ Թիմի կազմում անցկացրած 72 խաղում նա խփել է չորս գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Այժմ բրազիլացին խաղում է «Յուվենտուսում», սակայն նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Լիվերպուլում»: