Պաշտոնական. ՊՍԺ-ն խզեց պայմանագիրը Քրիստոֆ Գալտիեի հետ

«Պարի Սեն Ժերմենը» խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի հետ։ Այս մասին հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։

«Ամբողջ «Պարի Սեն Ժերմենը» շնորհակալություն է հայտնում Քրիստոֆ Գալտիեին և նրա օգնականներ Թիերի Օլեքսիակին և Ժոաո Սակրամենտոյին իրենց պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության համար ողջ մրցաշրջանում և մաղթում ամենայն բարիք հետագա կարիերայում»,- ասվում է ՊՍԺ-ի հայտարարության մեջ։

Քրիստոֆ Գալտիեն գլխավորել է ֆրանսիական ակումբը 2022 թվականի հուլիսի 5-ին։ Նրա գլխավորությամբ «Պարի Սեն Ժերմենը» նվաճեց Լիգա 1-ի 11-րդ տիտղոսը, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում ՊՍԺ-ն դուրս մնաց «Բավարիայից»՝ չկարողանալով նվաճել բաղձալի գավաթը։

Նախկինում 56-ամյա մասնագետն աշխատել է «Նիցայում», իսկ մինչ այդ աշխատել է «Լիլում», «Սենտ Էտյենում» և ֆրանսիական այլ ակումբներում։ ՊՍԺ-ում նրան փոխարինելու է իսպանացի մարզիչ Լուիս Էնրիկեն: