Վիլֆրիդ Զահան համաձայնեցրել անձնական պայմանագրի կետերը միանգամից երեք ակումբների հետ

Հարձակվող Վիլֆրիդ Զահան, ով գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, անձնական պայմանագրի պայմանները համաձայնեցրել է միանգամից երեք ակումբների՝ իտալական «Լացիոյի», թուրքական «Ֆեներբախչեի» և Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» հետ։ Մոտ ժամանակներս հարձակվողը վերջնական որոշում կկայացնի, թե որտեղ կշարունակի կարիերան, հայտնում է Sky Sports-ը:

Բացի այդ, Կոտ դ’Իվուարի 30-ամյա ֆուտբոլիստին առաջարկվել է նաև նոր չորս տարվա պայմանագիր «Քրիսթալ Փելասի» կողմից։

Transfermarkt-ը 30-ամյա ֆուտբոլիստին գնահատում է 27 միլիոն եվրո: Ավարտված 2022/2023 մրցաշրջանում հարձակվողն Անգլիայի Պրեմիեր Լիգայում անցկացրել է 27 հանդիպում, որոնցում խփել է յոթ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։