«Բրայթոնի» էկվադորցի կիսապաշտպան Մոյզես Կայսեդոն այս ամառ հաստատ չի տեղափոխվի Մյունխենի «Բավարիա», Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Ըստ աղբյուրի՝ «Բավարիան» ակտիվորեն բանակցում էր ֆուտբոլիստի ղեկավարության հետ։ Մոյզեսն այս տրանսֆերային պատուհանի համար եղել է ակումբի առաջնահերթ ձեռքբերումների ցուցակում, սակայն այսօր մյունխենյան ակումբին հասկացրել են, որ նրանք չեն կարող գնել նրան։ Կայսեդոն որոշել է մնալ Պրեմիեր Լիգայում։
2022/2023 մրցաշրջանում Մոյսես Կայսեդոն «Բրայթոնի» կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 55 միլիոն եվրո։