ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն կկորցնի մի քանի հարյուր միլիոն եվրո, եթե 2023 թվականի ամռանը որոշի տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հայտնում է Sports Zone-ն Twitter-ում։
Մբապպեն այս ամառը տեղափոխվելուց հետո կկորցնի․
1) 80 միլիոն եվրո՝ ՊՍԺ-ին իր հավատարմության համար,
2) 150 միլիոն եվրո «Ռեալ Մադրիդը» պատրաստ էր Մբապպեին վճարել 2022 թվականի ամռանը որպես բոնուս: Ակումբը չի կարողանա գլուխ հանել և՛ տրանսֆերի գումարից, և՛ աշխատավարձի բարձրացումից,
3) 72 միլիոն եվրո՝ այն աշխատավարձը, որը ներկայումս Կիլիանը ստանում է ՊՍԺ-ում: Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում վճարել այդ գումարը։
Հաղորդվում է, որ եթե ֆուտբոլիստը հիմա տեղափոխվի, «Ռեալը» որպես բոնուս կառաջարկի 50 միլիոն եվրոյից ոչ ավելի, իսկ Մբապպեի աշխատավարձը չի գերազանցի 40 միլիոն եվրոն: