Ֆրանկո Կամոզի․ «Կարծում եմ, որ Էդուարդ Սպերցյանի համար «Ինտերը» հիանալի տարբերակ է»

«Սպարտակի» նախկին սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի նախկին խորհրդական Ֆրանկո Կամոզին մեկնաբանել է Կրասնոդարի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ «Ինտերի» հետաքրքրության մասին տեղեկությունը։

«Կարծում եմ, որ «Ինտերը» հիանալի տարբերակ է նրա համար»,- Կամոցիի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։

Հաղորդվում էր նաև, որ 23-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Ա Sերիայի այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Ֆիորենտինան», «Միլանը» և «Սասուոլոն»:

Սպերցյանը Կրասնոդարի սան է։ Նախորդ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում կրասնոդարյան թիմի կազմում մասնակցել է 41 հանդիպման, դարձել 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։