«Ռոման» խախտել է ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները, հայտնում է Calciomercato-ն:
Աղբյուրի համաձայն՝ հռոմեացիները չեն կարողացել հասնել ավելի քան 28 միլիոն եվրոյի կապիտալ շահույթ մինչև հունիսի 30-ը: Արդյունքում ՈւԵՖԱ-ն տուգանեց «Ռոմային» 5 միլիոն եվրոյով։
Անցած մրցաշրջանում «Ռոման» զբաղեցրեց 6-րդ տեղը Ա Սերիայում: Թիմը հասավ նաև Եվրոպայի Լիգայի եզրափակիչ, որտեղ պարտվեց «Սևիլիային» (2:1)։