Սերխիո Ռամոսը մոտ է «Ինտեր Մայամի» տեղափոխվելուն

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսին մեկ քայլ է բաժանում «Ինտեր Մայամի» տեղափոխվելուն, հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ 37-ամյա պաշտպանը առաջարկ ունի «Ինտեր Մայամիից», երկու առաջարկ՝ Սաուդյան Արաբիայից։

Նշվում է, որ պաշտպանը ցանկանում է տեղափոխվել «Ինտեր Մայամիի»։

Իսպանացին ամռանը ՊՍԺ-ի հետ պայմանագրի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակ ունի։ 2022/23 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։