«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ակումբի ֆինանսական վիճակի մասին։
«Հաջորդ տարին հեշտ չի լինելու: Մենք տեղափոխվում ենք նոր մարզադաշտ, որն ունի «Կամպ Նոուի» տարողունակության կեսը: Սա կհանգեցնի եկամուտների նվազմանը, սակայն մենք աշխատում ենք վնասը փոխհատուցելու համար՝ գտնելով նոր հովանավորներ:
Հաջորդ մրցաշրջանի հովանավորչական բյուջեն արդեն 95%-ով է ձևավորվել, բայց մենք կարող ենք էլ ավելի շատ եկամուտ ստանալ։ Մենք պատրաստվում ենք կրճատել մարզադաշտի բյուջեն ու չնախատեսված դեպքերը։
Մենք քրտնաջան աշխատում ենք ակումբի պարտքի չափը նվազեցնելու ուղղությամբ, որը, ինչպես հայտնել ենք, կազմում է 1,1 միլիարդ եվրո։ Կարծում եմ՝ մենք դա կիջացնենք 960 միլիոնի կամ նույնիսկ 930-ի, եթե ամեն ինչ լավ լինի»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում La Vanguardia-ը։