«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը և «Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարող են իրենց կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում, հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Ալ-Իտիֆակի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը ցանկանում է թիմ հրավիրել ֆուտբոլիստներին: Հենդերսոնի հետ նրանք «Լիվերպուլում» խաղացել են 2011-ից 2015 թվականներին։
Անցած մրցաշրջանում Հենդերսոնը մասնակցել է 43 հանդիպման և դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ: Օբամեյանգը 22 խաղում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։