Ռանդալ Կոլո-Մուանին կարող է կարիերան շարունակել եվրոպական գրանդում

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում, հայտնում է Le Parisien-ը։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆրանսիացին հետաքրքրված է ՊՍԺ-ով: Փարիզցիները ցանկանում են ուժեղացնել հարձակման գիծը՝ կապված Կիլիան Մբապպեի հնարավոր հեռանալու հետ։

Ֆուտբոլիստների վարկածով Գերմանիայի առաջնության մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ռանդալ Կոլո-Մուանին։ Մրցաշրջանի 46 խաղում նրա խփած 23 գոլի և 11 գոլային փոխանցման հաշվին։