Մեյսոն Մաունթը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն

«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա անգլիացին մինչ տեղափոխությունն ավարտելը բուժզննում է անցել։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մաունթը 5+1 պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Մանկունիացիները «Չելսիին» կվճարեն 55 մլն ֆունտ, գումարած ևս 5 մլն ֆունտ բոնուսներ:

Մաունթը «Չելսիի» սան է և 2022/23 մրցաշրջանում թիմի կազմում անցկացրած 35 խաղում դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։