Ֆիլիպե Կոուտինյոն կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Ասթոն Վիլայի» հարձակվող Ֆիլիպե Կոուտինյոն կարող է հեռանալ ակումբից, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ 31-ամյա բրազիլացին երեք տարվա երկու առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի թիմերից, այդ թվում՝ «Ալ-Իտտիֆակից», որը վերջերս ստանձնել է Սթիվեն Ջերարդը։

Նախորդ մրցաշրջանում Կոուտինյոն անցկացրել է 22 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։