Ռոմելու Լուկակուն որոշում է կայացրել իր ապագայի հետ կապված

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարող է մշտական հիմունքներով տեղափոխվել «Ինտեր», հայտնում է Gazzetta dello Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ միլանցիները 30-ամյա բելգիացու համար լոնդոնյան ակումբին առաջարկում են 30 մլն եվրո։ Անձամբ ֆուտբոլիստը՝ ցանկություն է հայտնել կարիերան շարունակել «Ինտերում»։

2022/23 մրցաշրջանը հարձակվողը վարձավճարով անցկացրել է «Ինտերում»։ Նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։