Ջուդ Բելինգհեմ. «Չեմ համբերում երբ եմ հայտնվելու թիմի մեկնարկային կազմում»

Մադրիդի «Ռեալի» նորեկ Ջուդ Բելինգհեմը հայտնել է, որ չի համբերում «Ռեալի» կազմում հայտնվելուն։

«Ես իսկապես ցանկանում եմ վերադառնալ շարք և սկսել խաղալ «Ռեալում»: Շնորհանդեսն ինձ համար առանձնահատուկ օր էր, բայց հիմա ես պետք է վերականգնվեմ՝ թիմում խաղալու համար:

Թիմային ճնշում. Ես դա զգացի իմ կարիերայի ամեն քայլափոխի, դա ինձ դարձրեց այնպիսին, ինչպիսին ես եմ: Պարզապես պետք է ուղիներ փնտրել այն հաղթահարելու համար»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Մադրիդի «Ռեալը» Բելինգհեմին ձեռք է բերել Դորտմունդի «Բորուսիայից» 103 միլիոն եվրոյով, ևս 30 միլիոնը գրանցված է բոնուսների տեսքով։ Ֆուտբոլիստի շնորհանդեսը տեղի է ունեցել հունիսի 15-ին։