ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Կիլիան Մբապպեին

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին պատրաստ է հարձակվող Կիլիան Մբապպեին վաճառել Մադրիդի «Ռեալին» 200 միլիոն եվրոյով, հայտնում է El Debate-ը։

Աղբյուրի համաձայն՝ գործարքը դադարեցվում է ֆուտբոլիստի մոր խնդրանքով։ Ֆայզա Լամարին հարձակվողի գործակալն է։ Մբապպեի մայրը փարիզեցիներից պահանջում է 60 միլիոն եվրո չվճարված բոնուսներ։

Մբապպեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:

Նախորդ մրցաշրջանում փարիզցիների կազմում բոլոր մրցաշարերում հարձակվողը 43 խաղում խփել է 41 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։