Ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտին ջերմորեն հրաժեշտ է տվել իտալական «Լեչչե» թիմին, որի կազմում հանդես է եկել վարձավճարով։ «Բարսելոնայում» մի քանի դժվար տարիներից հետո, որոնք նշանավորվեցին մի շարք վնասվածքներով և մեկնարկային կազմում տեղ կորցնելով, Ումտիտին վերակենդանացրեց իր կարիերան Սերիա Ա-ում, ինչի համար նա երախտապարտ մնաց «Լեչչեին», հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
«Մեծ Սեմը», ինչպես թիմում անավնում էին Ումտիտիին, պահեստից խնդրեց «Լեչեի» բոլոր խաղընկերների մարզաշապիկները՝ երրորդ դարպասապահից մինչև ամենաերիտասարդ խաղացողները, որպեսզի երբեք չմոռանա նրանց ու այս մրցաշրջանը։
Բացի այդ, մեկնելուց առաջ 2018 թվականի աշխարհի չեմպիոնը երեկույթ է կազմակերպել ամբողջ թիմի համար՝ յուրաքանչյուրին հանձնելով Louis Vuitton-ի նվերներ։ Ինքը՝ 29-ամյա կենտրոնական պաշտպանը, նկար է ստացել, որում պատկերված է «Լեչչեի» մարզաշապիկով։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» և Ումտիտին համաձայնության են եկել խզելու պայմանագիրը, որն ուժի մեջ էր մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը։ Անցած մրցաշրջանում Ումտիտին վարձավճարով «Լեչեի» կազմում անցկացրել է 25 հանդիպում Սերիա Ա-ում: Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը մոտ է «Լիոն» վերադառնալուն: