Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը, ով վերջերս մեկ տարով երկարաձգեց պայմանագիրն ակումբի հետ, դեռ պատրաստ չէ խոսել իր կարիերան ավարտելու մասին։
«Կա մեկ-երկու բացասական օրինակ, որոնք պարզապես չկարողացան թողնել ֆուտբոլը և դադարել են լինել այն ֆուտբոլիստները, որոնց պատկերացնում էին մարդիկ։ Ես չեմ ուզում, որ դա ինձ հետ պատահի:
Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ նախորդ մրցաշրջանը նույնքան լավ անցավ, ինչպես իմ վերջին ինը Մադրիդում: Ինչու՞ հաջորդը լավ չի ստացվում: Ես դեռ վայելում եմ ֆուտբոլը և ձգտում եմ տիտղոսների»,- 33-ամյա Կրոսի խոսքերն է մեջբերում Marca-ն։