«Յուվենտուսը» պատասխանել է «Չելսիի» առաջարկին

«Յուվենտուսը» մերժել է «Չելսիի» հարձակվող Դուշան Վլահովիչի առաջարկը, հայտնում է Get Football News Italy-ը։

 Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը թուրինյան թիմին առաջարկել է 60 միլիոն եվրո 23-ամյա սերբի համար, սակայն «Յուվենտուսը» հրաժարվել է բաց թողնել իրենց ֆուտբոլիստին նման գումարի դիմաց։ 

Նշվում է, որ «Յուվենտուսը» ցանկանում է Վլահովիչի վաճառքի դիմաց ստանալ առնվազն 70 միլիոն եվրո։