«Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս պատճառով 22-ամյա կանադացին չի քննարկում մյունխենցիների հետ նոր պայմանագրի երկարաձգումը։ Նրա գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2025 թվականին։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատել է 70 միլիոն եվրո: