Իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան, ում պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում էր հունիսի 30-ին, կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։
Ինչպես հայտնում է AS-ը` 32-ամյա ֆուտբոլիստը առաջարկ է ստացել «Ալ-Նասրից»։ Ակումբը պատրաստ է իսպանացուն վճարել շաբաթական 250 հազար ֆունտ (մոտ 290 հազար եվրո)։ Միևնույն ժամանակ, «Մանչեսթեր Յունայթեդը» չի կորցնում դարպասապահի հետ նոր պայմանագիր ստորագրելու հույսը։
Իսպանացի դարպասապահը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2011 թվականից։ 2022/23 մրցաշրջանում նա մասնակցել է 58 հանդիպման և բաց թողել 61 գոլ։