Ալֆոնսո Դևիսը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «Բավարիայի» հետ

«Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս պատճառով 22-ամյա կանադացին չի քննարկում մյունխենցիների հետ նոր պայմանագրի երկարաձգումը։ Նրա գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2025 թվականին։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատել է 70 միլիոն եվրո: