ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն հայտնել է Մադրիդի «Ռեալի» ղեկավարությանը ֆինանսական պահանջների մասին, հայտնում է Marca-ն։ Հաղորդվում էր, որ մադրիդյան ակումբը աշխատում է ֆրանսիացու տրանսֆերի վրա։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը «Ռեալից» 240 միլիոն եվրո է խնդրել տարբեր վճարումների տեսքով, որից հետո իսպանացիները որոշել են կրճատել բանակցությունները։
2022/23 մրցաշրջանում հարձակվողը փարիզցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 43 խաղում խփել է 41 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։