«Ալ-Ահլին» ցանկանում է թիմի գլխավոր մարզիչ նշանակել իտալացի մասնագետին

Սաուդյան «Ալ-Ահլին» ցանկանում է թիմի գլխավոր մարզիչ նշանակել իտալացի մասնագետ Ջենարո Գատուզոյին, հայտնում է Sports Zone-ը։

Աղբյուրի համաձայն՝ Գատուզոյին կառաջարկվի երկու տարվա պայմանագիր՝ մեկ մրցաշրջանի համար 9 մլն եվրո աշխատավարձով։

Գատուզոն ներկայումս չի մարզում ոչ մի թիմ։ Նրա վերջին ակումբը եղել է «Վալենսիան», որտեղ նա աշխատել է 2022 թվականի հուլիսից մինչև 2023 թվականի հունվար:

Մինչ այդ իտալացին մարզել է «Նապոլին», «Միլանը», «Պիզան», «Պալերմոն», «Սիոն» և «ՕՖԻ»-ն։