Մարսելո Բրոզովիչը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

Մարսելո Բրոզովիչը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ինտերի» կիսապաշտպանի տրանսֆերը «Ալ-Նասր» կարող է ձախողվել, քանի որ սաուդցիներն առաջարկը 23 միլիոն եվրոյից իջեցրել էին 15 միլիոնի՝ ներառյալ բոնուսները։ Իտալացիները հրաժարվել են։ Այժմ բանակցությունները վերսկսվել են, հայտնում է Ջանլուկա դի Մարցիոն։

«Ալ-Նասրն» առաջարկը հասցրեց 17 միլիոն եվրոյի: Կողմերը լավատեսորեն են տրամադրված գործարքին, այն շուտով կարող է տեղի ունենալ։

Անցած մրցաշրջանում Բրոզովիչը Ա Սերիայի 28 խաղում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։