«Թոթենհեմի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը կարող է կարիերան շարունակել «Սելտայում», հայտնում է լրագրող Բեն Ջեյկոբսը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 26-ամյա իսպանացու ծառայություններով անձամբ է հետաքրքրված «Սելտայի» նոր գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը։
2022/23 մրցաշրջանում Ռեգիլոնը վարձավճարով հանդես է եկել Մադրիդի «Ատլետիկոյում»։ Նա 12 հանդիպում է անցկացրել ակումբի կազմում