Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոն «Ուրարտուն» հայտարարել է ուկրաինացի հարձակվող Դմիտրո Խլյոբասի հետ համագործակցության դադարեցման մասին:
Կողմերը երկուստեկ համաձայնությամբ խզել են պայմանագիրը:
Հարձակվողը թիմի կազմում անցկացրել էր 28 հանդիպում, դարձել 10 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: