«Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերային թիրախ ունի

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բենֆիկայի» կիսապաշտպան Ժոաու Նևեշի ծառայություններով, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Պորտուգալացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Մյունխենի «Բավարիան» և «Վուլվերհեմփթոնը», սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է լինել առաջին ակումբը, որը պաշտոնական առաջարկ կանի Լիսաբոնին՝ 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 10 միլիոն եվրո։