Գարեթ Բեյլ. «Երբ նա գոլ չէր խփում, հանդերձարանում խաղակոշիկները նետում էր»

Ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը խոսել է «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին, երբ նրանք խաղում էին Մադրիդի «Ռեալում»։

«Ռոնալդուն լավն էր: Նա ուներ պահեր, երբ, օրինակ, մենք հաղթում էինք 5։0 հաշվով, և նա գոլ չէր խփում, դրանից հետո մտնում էր հանդերձարան և խաղակոշիկները նետում՝ կարծես բարկացած։

Մենք ոչ մի խնդիր չենք ունեցել։ Երբ նա ստացավ «Ոսկե գնդակը», շնորհակալություն հայտնեց ամբողջ թիմին»,- Բեյլի խոսքերն է մեջբերում Sport Bible-ը։