Կիլիան Մբապպեն սոցցանցի իր էջում հրապարակել է ՊՍԺ-ի 2023/24 մրցաշրջանի օրացույցը

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն սոցցանցի իր էջում հրապարակել է փարիզյան թիմի 2023/24 մրցաշրջանի օրացույցը։

24-ամյա ֆրանսիացու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։ Սակայն վերջին շաբաթներին տեղեկություններ համաձայն՝ հարձակվողը կարող է հեռանալ ակումբից։ Ֆուտբոլիստին հավակնում են Մադրիդի «Ռեալն» ու «Լիվերպուլը», որոնք պատրաստ են առաջարկել 300 միլիոն եվրո։

2022/23 մրցաշրջանում Մբապպեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։