Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Մատեո Կովաչիչը միացել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կողմերը կնքել են չորս տարվա պայմանագիր: «Մանչեսթեր Սիթին» չի հրապարակել գործարքի ֆինանսական մանրամասները:
Հիշեցնենք, որ Կովաչիչը «Չելսիում» խաղում էր 2018 թվականից: Կիսապաշտպանն անգլիական գրանդի կազմում անցկացրել էր 221 հանդիպում, խփել 6 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում: