«Բարսելոնայի» երկու ֆուտբոլիստ տարաձայնություն ունի ակումբի ղեկավարության հետ

«Բարսելոնայի» երկու ֆուտբոլիստ հույս ունի մնալ թիմում հաջորդ մրցաշրջանում:

Խոսքը հարձակվողներ Ֆերան Տորեսի և Անսու Ֆատիի մասին է, որոնց ակումբը ցանկանում է վաճառել ֆինանսական խնդիրները լուծելու համար։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր սոցիալական ցանցերում հայտնում է, որ Տորեսն ու Ֆատին չնայած ղեկավարության և մամուլի ճնշմանը, ֆուտբոլիստները ցանկանում են մնալ «Բարսելոնայում», որպեսզի ապագայում հաջողության հասնեն թիմում: