Գուլիելմո Վիկարիոն Լոնդոնի «Թոթենհեմի» ֆուտբոլիստ

Լոնդոնի «Թոթենհեմը» հայտարարել է դարպասապահ Գուլիելմո Վիկարիոյի հետ պայմանագիր կնքելու մասին։

26-ամյա դարպասապահը «խցանների» հետ կնքել է հնգամյա պայմանագիր: Լոնդոնյան ակումբում Վիկարիոն հանդես կգա 13 համարի մարզաշապիկով։

Գուլիելմո Վիկարիոն դեռ ելույթ չի ունեցել հայրենի Իտալիայից դուրս։ Վերջին երկու մրցաշրջանները դարպասապահն անցկացրել է «Էմպոլիում»:

Այս ակումբի կազմում անցկացրած 71 խաղում Վիկարիոն բաց է թողել 113 գոլ։