Մադրիդի «Ատլետիկոն» կարծում է, որ «Բարսելոնան» չի գնի թիմի հարձակվող Յանիկ Ֆերեյրա-Կարասկոյին, հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ այժմ մադրիդյան ակումբը քննարկում է ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման հարցը։ «Ատլետիկոն» պատրաստվում է երկու տարով պայմանագիր առաջարկել հարձակվողին։ Նշվում է, որ մադրիդյան ակումբը ցանկանում է նաև մի փոքր բարձրացնել ֆուտբոլիստի աշխատավարձը։
2022/2023 մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 44 հանդիպում, որոնցում դարձել է 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։