ՊՍԺ-ի ղեկավարությունը ցանկանում է թիմի հարձակվող Կիլիան Մբապպեից ստույգ պատասխան ստանալ նրա ապագայի վերաբերյալ, հայտնում է Le Parisien-ը։
Ակումբը ցանկանում է, որ հարձակվողը կա՛մ ցանկություն հայտնի երկարաձգել պայմանագիրը, կա՛մ հայտնի թիմից հեռանալու որոշման մասին։
Փարիզցիների նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին ասել է, որ կողմերը մոտ են պայմանագիրը երկու տարով երկարաձգելուն։ Եթե Մբապպեն հրաժարվի երկարաձգել պայմանագիրը, ապա հաջորդ տարվա հունվարին նա կկարողանա հեռանալ ակումբից ազատ գործակալի կարգավիճակով։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Մբապպեին վարձավճարով ձեռք է բերել «Մոնակոյից» 2017 թվականի օգոստոսին, իսկ մեկ տարի անց ֆուտբոլիստին գնել է 180 միլիոն եվրոյով: 2022/23 մրցաշրջանում հարձակվողը փարիզցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 43 խաղում խփել է 41 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։