Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Ռուսական «Կրասնոդարի» երկրպագուները Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին երկրորդ մրցաշրջանն անընդմեջ ճանաչել են թիմի լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Սպերցյանը ստացել է երկրպագունների ընդհանուր ձայների 48 տոկոսը: Երկրորդ տեղում թիմի կոլումբացի գոլահար Ջոն Կորդոբան է՝ ով ստացել է ձայների 19 տոկոսը:

Լավագույն եռյակը եզրափակում է դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը: Ավարտված մրցաշրջանում Սպերցյանը թիմի կազմում անցկացրել է 41 խաղ՝ դարձել 14 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: