Միկել Արտետա. «Ես երջանիկ և անսահման շնորհակալ եմ «Արսենալում» լինելու համար»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է այն լուրերը, թե ՊՍԺ-ն հետաքրքրված է իրենով։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ կային, որ Արտետան բանակցություններ է վարել փարիզցիների մարզական տնօրեն Լուիս Կամպուշի հետ ակումբը գլխավորելու համար։

«Կարող եմ միայն ասել, որ երջանիկ եմ «Արսենալում». Ես զգում եմ, որ ինձ սիրում և գնահատում են, և ես շատ անելիքներ ունեմ այստեղ՝ այս ակումբում: Ես երջանիկ և անսահման շնորհակալ եմ «Արսենալում» լինելու համար»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։,