Ֆրանչեսկո Տոտտի. «Հուսանք, որ նա կարող է շարունակել նույն ոգով»

«Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին կարծիք է հայտնել հռոմեացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի աշխատանքի մասին։

«Ժոզեն հիանալի մարզիչ է, հիանալի մարդ, նա շատ բան արեց թիմի համար: Հուսանք, որ նա կարող է շարունակել նույն ոգով»,- ասել է Տոտտին:

Անցած մրցաշրջանում «Ռոման» Մոուրինյոյի գլխավորությամբ դուրս եկավ Եվրոպա Լիգայի եզրափակիչ, որտեղ 11 մետրանոցներով պարտվեց «Սևիլիային» (1:4):