«Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում։
«Թոշակառուները» նրա համար արդեն հրաժարագին են սահմանել, հայտնում է Lequipe-ը:
Ըստ աղբյուրի՝ լոնդոնցիները պատրաստ են վաճառել կիսապաշտպանի տրանսֆերը 20 միլիոն եվրոյի դիմաց։
24-ամյա ամերիկացու ծառայություններով հետաքրքրված է «Լիոնը»:
Անցած մրցաշրջանում Պուլիշիչը առաջնությունում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: