«Չելսին» սահմանել է Քրիստիան Պուլիշիչի հրաժարագինը

«Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում։

«Թոշակառուները» նրա համար արդեն հրաժարագին են սահմանել, հայտնում է Lequipe-ը:

Ըստ աղբյուրի՝ լոնդոնցիները պատրաստ են վաճառել կիսապաշտպանի տրանսֆերը 20 միլիոն եվրոյի դիմաց։

24-ամյա ամերիկացու ծառայություններով հետաքրքրված է «Լիոնը»:

Անցած մրցաշրջանում Պուլիշիչը առաջնությունում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: