ՊՍԺ-ն գտել է Կիլիան Մբապպեի հավանական փոխարինողին

Ամեն ինչ գնում է նրան, որ հարձակվող Կիլիան Մբապպեն այս ամառ կհեռանա ՊՍԺ-ից։

Ինչպես հայտնում է TodoFichaes-ը, ՊՍԺ-ն արդեն ընտրել է Մբապպեին հավանական փոխարինողին: Ֆրանսիական գրանդը ցանկանում է ձեռք բերել Վիկտոր Օսիմենին:

Միաժամանակ նշվում է, որ «Նապոլիի» և ՊՍԺ-ի բանակցությունները ներկայումս բարդ են ընթանում։

Իտալական ակումբը 24-ամյա նիգերիացու համար ցանկանում է ստանալ 180 միլիոն եվրո, իսկ փարիզցիները պանրաստ են վճարել՝ 120։ Բանակցությունները կշարունակվեն։

Ավելի վաղ Կիլիան Մբապպեն հրապարակավ հայտարարել էր, որ չի ակտիվացնի ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելու տարբերակը։ Գործող պայմանագրի ժամկետը լրանում է մեկ տարուց։