Ջովանի Ռեյնան կարող է տեղափոխվել ԱՊԼ

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջովանի Ռեյնան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ինչպես հայտնի է դարձել Marca-ին, Ջուդ Բելինգհեմին Մադրիդի «Ռեալին» հաջող վաճառելուց հետո գերմանական ակումբը ցանկանում էր ևս մեկ շահավետ տրանսֆեր իրականացնել: «Բորուսիան» վաճառքի է հանել 20-ամյա ամերիկացի կիսապաշտպան Ռեյնային, որի խաղին ակտիվորեն հետևում են Անգլիական Պրեմիեր Լիգայի ներկայացուցիչները։

Անցած մրցաշրջանում Ռեյնան բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ի փորձագետները կիսապաշտպանի արժեքը գնահատում են 25 միլիոն եվրո։