Մարցելո Բրոզովիչը կարող է միանալ մեկ այլ գերակումբի

«Բարսելոնան» հետաքրքրված է «Ինտերի» կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչի ծառայություններով, հայտնում է Mundo Deportivo-ն։

Հաղորդվում է, որ կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է նրան առանցքային կերպար դարձնել կիսապաշտպանությունում։

30-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Ալ-Նասրը»։Բրոզովիչը «Ինտերում» հանդես է գալիս 2015 թվականի հունվարից։

2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրած 40 խաղում դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։