Կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն ամփոփել է իր ելույթները Լոնդոնի «Չելսիում».
Ավելի վաղ «Ալ – Իթիհադը» հայտարարել էր 32-ամյա ֆրանսիացու տրանսֆերի մասին։
«Իմ երազանքն էր դառնալ ֆուտբոլիստ և փորձել տիտղոսներ նվաճել. «Չելսիում» խաղալն կատարյալ հնարավորություն էր ինձ համար՝ իրականացնելու իմ երազանքները։
Առաջին օրը, երբ միացա «Չելսիին», ինձ անմիջապես ասացին, որ այստեղ նպատակը միշտ գավաթներ նվաճելն է: Միշտ. Ինձ հաջողվեց դա անել, և ես շատ շնորհակալ եմ իմ մարզիչներին, թիմակիցներին և «Չելսիի» երկրպագուներին, որ օգնեցին ինձ հասնել դրան: Այս ակումբում անցկացրած մի քանի տարիները հիանալի էին ինձ համար և հուսով եմ՝ «Չելսիի» երկրպագուների համար նույնպես»,- ասել է Կանտեն: