«Մանչեսթեր Յունայթեդը» չի հրաժարվում Մեյսոն Մաունթի տրանսֆերը ձեռք բերելո մտքից

«Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդ, բարելավված 50 մլն ֆունտ արժողությամբ առաջարկն է արել «Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթի տրանսֆերի համար:

Այնուամենայնիվ, լոնդոնյան ակումբը մերժել է այն, հայտնում է The Athletic-ը:

Ավելի վաղ՝ հունիսին, «Չելսին» մերժել էր առաջին առաջարկը, որը 10 միլիոն ֆունտով պակաս էր:

Նշվում է, որ «Չելսին» ցանկանում է ստանալ 60 միլիոն ֆունտ ստերլինգ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց, ևս 5 միլիոն ֆունտ՝ բոնուսների տեսքով։

Մաունթի պայմանագիրը «Չելսիի» հետ կավարտվի մեկ տարուց, և նա կդառնա ազատ գործակալ։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 35 խաղի, խփել 3 գոլ և կատարել 6 արդյունավետ փոխանցում։